Առողջապահություն 1.2010
«Դժվար տարիք» կամ դեռահասության ճգնաժամ
Բոլոր տարիքային ճգնաժամերից ամենաբուռն արտահայտվողը դեռահասության ճգնաժամն է: Թերևս սա է պատճառը, որ տարբեր ժողովուրդների մոտ այս տարիքի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել:
Օօրինակ, ֆրանսիացիները դեռահասության շրջանը «ապերախտ կամ հիմար տարիք» են անվանում, իսկ պարզունակ ժողովուրդներն այս տարիքում հատուկ ձեռնադրություններ են կազմակերպում:
Հոգեբանական գրականության մեջ առանձնացվում են դեռահասության ճգնաժամի հետևյալ ախտանշանները` գերկենտրոնացում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են` «ո՞վ եմ» ,«ինչո՞ւ եմ ծնվել», «գեղեցի՞կ եմ, թե՞ տգեղ», անլիարժեքության զգացում, ընկճվածություն, տագնապներ` կապված մարմնի մասերի անհամաչափության հետ (դիսմորֆոֆոբիա), դեպերսոնալիզացիոն երևույթներ (դեռահասին թվում է, թե ինքը փոխվել է, հայտարարում է, որ չի զգում իր ես-ը), գերկենտրոնացում սեփական ես-ի վրա, քննադատության հանդեպ խիստ զգայունություն, նեգատիվիզմ (ամեն ինչում հակառակվում է մեծերին), օրինազանց վարք, տանից փախուստներ, կուռքերի ստեղծում և այլն:
Ինչպես ցույց են տվել մի շարք հեղինակների (Է. Շպրանգեր, Լ. Վիգոտսկի և ուրիշներ) հետազոտություններ, այս տարիքում անձնավորությունը յուրահատուկ «ծնունդ» է ապրում, վերակառուցվում է ինքնագիտակցությունը: Դեռահասը սկսում է գիտակցել իրեն որպես տղամարդ/կին, փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել տղամարդ/կին, ինչպիսին է ինքը որպես տվյալ սեռի ներկայացուցիչ, փորձում է ինքնահաստատվել: Սեռային ինքնագիտակցության արթնացման հարցում բեկումնային նշանակություն ունի կենսաբանական սեռական զարգացումը` աղջիկների դաշտանային ցիկլի սկսվելը, տղաների առաջին սերմնաժայթքումները, ինչպես նաև երկրորդային սեռային հատկանիշների ձևավորումը: Դեռահասները խիստ ծանր են տանում դրանց վաղաժամ կամ ուշ հայտնվելը (ընդ որում, դպրոցականների հետ անցկացված մի շարք հետազոտություններ վկայում են, որ դասարաններում հիմնականում լիդերներ են դառնում ավելի վաղ հասունացած դեռահասները): Կենսաբանական սեռային հատկությունների դրսևորումից հետո դեռահասները սկսում են ֆիքսվել իրենց արտաքինի վրա, քանի որ վերջինս կարևոր դեր է խաղում հակառակ սեռի հետ հարաբերությունների, դրական կամ բացասական սեռային ես-կոնցեպցիայի, ինքնագնահատականի ձևավորման, հետևաբար նաև` դեռահասության ճգնաժամի հանգուցալուծման գործում: Դա է պատճառը, որ այս տարիքին բնորոշ հոգեախտաբանության մեջ մեծ տեղ են գրավում արտաքինի հետ կապված մտահոգությունները (հատկապես աղջիկների մոտ, քանի որ այն ավելի կարևոր նշանակություն ունի նրանց համար, քան տղաների), որոնք կարող են դիտվել որպես բացասական սեռային ես-կոնցեպցիայով պայմանավորված խանգարումներ: Այս համախտանիշերից են նյարդային անորեքսիան (ավելի գեղեցիկ երևալու նպատակով սննդից հրաժարում), դիսմորֆոֆոբիան (վախ մարմնի կառուցվածքի անհամապատասխանության նկատմամբ): Վերջինիս դեպքում հիվանդները համոզված են, որ իրենք որոշակի մարմնական թերություն ունեն` տգեղ քիթ (Սիրանո դե Բերժերակի բարդույթը), «լոշտակ» ականջներ, տգեղ մաշկ, չափազանց գիրություն կամ նիհարություն, հաստ, բարակ կամ ծուռ ոտքեր: Տղաների տագնապները հիմնականում առնանդամի հետ են կապված (չափազանց փոքր է, «ծուռ»,«տգեղ»): Այս համախտանիշի դեպքում են ի հայտ գալիս, այսպես կոչված` «հայելու ախտանիշը» (դեռահասը սևեռուն կերպով հետազոտում է իրեն հայելում) և «լուսանկարման ախտանիշը» (հրաժարվում են լուսանկարվելուց):
Ըստ ամերիկացի գիտնական Է. Էրիքսոնի, ճգնաժամի դրական հանգուցալուծման դեպքում դեռահասի մեջ ձևավորվում է նույնականության զգացողություն, այսինքն հզոր մարմնական և հոգեկան փոփոխություններից հետո նա իր ես-ը նույնն է համարում, ընդունում է իրեն որպես տվյալ սեռը կրող լիարժեք անձ: Իսկ ճգնաժամի բացասական հանգուցալուծումը կարող է հանգեցնել սեռային ինքնագիտակցության խանգարման` տրանսսեքսուալիզմի (դեռահասը համոզված է, թե ինքը հակառակ սեռի ներկայացուցիչ է): Պետք է ասել, իհարկե, որ վաղ դեռահասությունը (10-12 տարեկան) սեռային ինքնագիտակցության շփոթի շրջան է և հոմոսեքսուալ վարքի դրսևորումներն այդ ընթացքում դիտվում են որպես յուրահատուկ փորձարկումներ կամ խաղեր (Ի. Կոն), և նման փորձը մարդուն հոմոսեքսուալիստ չի դարձնում: Իսկ դեռահասության ճգնաժամի վերջում` սեռային ինքնագիտակցության վերջնական ձևավորումից հետո (16-17 տարեկանում), նման խաղերի շարունակվելն արդեն վտանգավոր կարելի է համարել:
Շ. Բյուլերը դեռահասության փուլում առանձնացնում է նեգատիվ և պոզիտիվ շրջաններ: Նեգատիվ շրջանի հիմնական բնութագիրը նախկին հետաքրքրությունների մահացումն է, սկսում է ի հայտ գալ սեռական մղումը, ինչն էլ պայմանավորում է այս շրջանի բացասական ախտանշանները (տագնապայնությունը, ագրեսիվությունը, լարվածությունը, անիմաստ բունտը, նեգատիվիզմը և այլն): Պոզիտիվ շրջանը բնութագրվում է նոր հետաքրքրությունների, արժեքների ի հայտ գալով. դեռահասը ձգտում է մտերմիկ հարաբերությունների, արթնանում է սիրո զգացմունքը: Կուրտ Լևինը դեռահասության կարևորագույն բնութագիրն է համարում կենսագործունեության դաշտի ընդարձակումը: Այս տարիքի հիմնական պրոբլեմները, ըստ նրա, պայմանավորված են դեռահասի սահմանային կարգավիճակով` նա ո°չ երեխա է և ո°չ էլ մեծ, անորոշ վիճակում է, ինչն էլ ներքին հակասությունների, անհամապատասխան վարքի, մի ծայրահեղությունից մյուսի մեջ հայտնվելու, անինքնավստահության պատճառ է հանդիսանում:
Դեռահասության ճգնաժամը կարող է ընթանալ մեղմ կամ սուր: Դա մեծապես պայմանավորված է դաստիարակությամբ: Պարզվել է, որ բացասական ազդեցություն են ունենում հատկապես ավտորիտար և հակասական բնույթի դաստիարակության ոճերը (ծնողը միանշանակ չի վերաբերվում երեխային), ինչպես նաև սիմբիոտիկ դաստիարակչական մոտեցումը (այս դեպքում ծնողն ընկալում է իրեն և երեխային որպես մեկ ամբողջություն, ձգտում է բավարարել նրա բոլոր պահանջները, պաշտպանել պրոբլեմներից, երեխան նրան թվում է փոքր ու անօգնական): Ճգնաժամի ընթացքի գործում արտաքին ներգործությունների որոշիչ նշանակության մասին է վկայում նաև այն, որ պարզունակ ցեղերի մոտ դեռահասությունն ընթանում է հարթ, առանց ճգնաժամերի: Դա բացատրվում է այդ հասարակությունների ոչ բարդ կառուցվածքով (հասարակական կյանքը կազմակերպվում է ավանդույթներով, զարգացման այլընտրանքային հնարավորություններ չկան), սեռական հարաբերությունների թույլտվությամբ, մանկական սոցիալական դիրքից մեծականին անցման կտրուկ բնույթով:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն